top of page

Այս օրերին ես եւ իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից. Զոհրաբյան

  • Anews
  • Nov 15, 2020
  • 1 min read

Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս օրերին ես եւ իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից, ովքեր սպառնում են մեզ եւ մեր երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։

Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ Ոստիկանապետին»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page