Search

Այս քննարկումը փակ է անցկացվում, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներից. Վարդևանյան


Արդյոք դատական իշխանությանը վերաբերող այս քննարկման ժամանակ հատուկ ձեւով նշվելու է, որ Հայաստանը քայլ անելով դեպի ժողովրդավարություն, դեպի դատական իշխանության իրական անկախության երաշխիքների ձեւավորում, այն բացառիկ երկրներից է, որ մեկ տարի խլեց գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որի իմաստն այն է, որ դատարանների նախագահներն իրենք չորոշեն՝ ով գործը քննի, եւ որոշեցին, որ ձեռքով պետք է մակարգվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որին սակայն չեն մասնակցում ընդդիմադիր պատգամավորները: Այն փակ է նաեւ լրագրողների համար:

«Հետաքրքիր է, այս քննարկման ժամանակ խոսվելո՞ւ է, որ ի վերջո, այսքան ճնշման արդյունքում երբ այդ հմակարգը նորից սկսեց գոծել, հենց վերջերս գործերից մեկով էլեկտրոնային մակագրման արդյունքը դուր չեկավ իշխանություններին եւ նրանք նորից իրականացրեցին ձեռքով մակագրում: Արդյոք խոսվելու է այն մասին, որ ՀՀ-ճում դատական համակարգի անկախությունը դարձել է երազելի երեւույթ, որ, օրինակ, արդեն բոլորի համար պարզ լինի, թե այս կամ այն դատավորն ինչպես է կալանավորումը բավարարելու: Այսինքն խոսվելու է ոչ թե կալանավորումը քննարկելու, այլ բավարարելու մասին: Դրա վառ ապացույցն է այն, որ արդեն Հայաստանում նորից ոստիկանների ցուցմունքներով մարդկանց կալանավում են: Ոստիկանների ցուցմունքը բավարար չէ մարդ կալանավորելու համար: Հիմա նորցի ունենք այդ պրակտիկան: Այսօր կան տասնյակ մարդիկ կալանավորված՝ սկսած Իգոր Խաչտուրովից, որոնք պարզապես ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա են կալանավորվել»,-ասաց նա:

Վարդեւանյանը զարմանք հայտնեց, որ այս քննարկումը փակ է անցկացվում, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներից:

Նա հեգնանքով շարունակեց, որ գոնե ոստիկաններին թույլ տային մասնակցել այդ խորհրդաժողովին. «Մի քանի ոստիկան գուցե որոշեին ներկայցնել ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը: Դա ժողովրդավարական մարտավարություն է, որը Հայաստանում իրացվում է եւ կարող է արտահանվել»:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png