Search
Այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ՝ վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ևս անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում իրականացվող խուզարկությանը։ Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում: Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը: Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք: Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա...»։