top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս փուլում Արցախում զարգացնել տուրի՞զմը, թե՞ հասնել կայուն խաղաղության. Զախարովա


Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները պարզում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ռուս խաղաղապահներն արդյոք լիազորություններ ունե՞ն որոշում ընդունելու, թե ում թույլ տան մուտք գործել Արցախ եւ ում մերժել՝ հաշվի առնելով դեպքերը, երբ լրագրողներին, զբոսաշրջիկներին, միջազգային եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մերժել են Արցախ մուտք գործել՝ վկայակոչելով Ադրբեջանի դիրքորոշումը:

«Մենք բոլորս ուղղակի ինքներս մեզ պետք է հարց տանք՝ մենք ի՞նչ ենք ուզում: Այս փուլում Արցախում զարգացնել տուրի՞զմը, թե՞ հասնել կայուն խաղաղության, փախստականների վերադարձին եւ բնականոն կյանքի հաստատմանը: Սա առաջին պահը: Մենք պետք է պատասխանենք այս ամենագլխավոր հարցին... Ինչպես հասկանում ենք, խնդիր է հենց երկրորդը՝ կայուն խաղաղությունը, մարդկանց վերադարձը եւ բնականոն կյանքի հաստատումը: Ընդ որում՝ փուլային անցումը մնացած խնդիրների լուծմանը, որոնք բազմաթիվ են: Ռուս խաղաղապահները զբաղված են հենց այդ հիմնական նպատակով ու խնդրով: Նրանք, անկասկած, կողմերի հետ միասին պարզում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքը՝ թույլ տալու, չտալու, առաջացող խնդիրների: Բայց եւս մեկ անգամ կրկնեմ, որ, իմ կարծիքով, բոլոր կողմերի՝ թե՛ նրանց, որոնք ստորագրել են համապատասխան համաձայնագիրը, թե՛ նրանց, որոնք իրենց տեսնում են որպես իրավիճակի կարգավորմանը նպաստող եւ կողմերի հետ շփումների մեջ են, թե՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գլխավոր խնդիրը կայուն խաղաղության ապահովումն է եւ մարդկանց վերադարձը այս տարածքում բնականոն կյանքին: Մնացած բոլորը լուծվելու է գլխավոր խնդիրը լուծելուց հետո: Իսկ այն բազմաբաղադրիչ է եւ անչափ բարդ... Ե՛վ սադրանքներն են շատ, ե՛ւ բարդ իրավիճակները քիչ չեն, որոնք դուրս են, պայմանականորեն ասած, որեւէ հստակ իրավական կարգավորման շրջանակից, որոնք պետք է լուծել: Չէ՞ որ դուք հրաշալի գիտեք, թե այս հակամարտությունը որքան երկարատեւ ու բարդ էր: Մենք բոլորս միայն կողմ ենք, որ ե՛ւ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, ե՛ւ զբոսաշրջիկներ գնան: Բայց երկրի վրա իրողություններ կան, եւ կա գլխավոր խնդիր, որի լուծման վրա մենք պետք է կենտրոնանանք: Մեզ այդ գլխավոր խնդրից ոչինչ չպետք է շեղի: Այլապես մենք կձախողենք դրա իրականացումը, իսկ դա անհնար է թույլ տալ, ոչ թե չի կարելի, այլ հենց անհնար է թույլ տալ: Բոլորը չափազանց շատ ու թանկ են դրա համար վճարել: Ուստի, մարդկանց հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ, որոնք հետաքրքրվում են տեղի տեսարժան վայրերով եւ գեղեցկությամբ, նրանք եւս պետք է հիշեն ամենագլխավոր խնդրի մասին»,- նշել է Զախարովան:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page