Search

Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ


ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում ներկայացրեց վճարվող, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդի տվյալները՝ նշելով. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաեւ հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 3

4 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից եւ 80 հազարով ավել է 2018 թվականից:

Հատկանշական է նաեւ, որ հունիս ամսին նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 19 մլրդ դրամով, 2019-ի նկատմամբ՝ 26 մլրդ դրամով, եւ 2018-ի նկատմամբ՝ 40 մլրդ դրամով:

Բարձր է նաեւ միջին աշխատավարձը՝ ամսական կտրվածքով 216 հազար դրամ: 2020-ին այն եղել է 198 հազար դրամ, 2019-ին՝ 187 հազար դրամ եւ 2018-ին՝ 177 հազար դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս տարվա առաջին 6 ամսում եկամտային հարկի ցուցանիշին՝ նշելով. «Մենք այս տարվա 6 ամսիներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ ենք հավաքագրել, քան 2018-ին: Սա այն պարագայում, երբ մենք եկամտային հարկի դրույքաչափը էականորեն նվազեցրել ենք»:

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png