top of page

Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ. Վարդևանյան

  • Anews
  • Sep 2, 2022
  • 1 min read

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, շնորհավորանքներից բացի անհրաժեշտ է նշել, որ պարտավոր ենք լինել Արցախի կողքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա նաեւ նշել է. «Արցախում բնակվող մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները պետք է հստակ գիտակցեն, որ միասնական ենք, իրենց կողքին ենք: Վստահ եմ այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում 19:30-ին ու միաժամանակ Ստեփանակերտում հստակ պնդելով, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն այլընտրանք չկա: Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ: Խնդրում եմ ուղղակի օգտագործեք այս առիթը և հարց տվեք, այս ընթացքում օրվա իշխանությունները միջազգային իրավական բոլոր գործիքներն իրացրել են, թե ոչ: Դիվանագիտական պահանջների նվազագույնը դրվել են, թե ոչ...»։

 
 
 

Comments


bottom of page