Այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալը հղի է նոր ցնցումներով ՀՀ-ի համար. Շարմազանով

Որեւէ քաղաքական ուժի օրակարգում չի եղել արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը :
«Բոլորս հստակ նշել են, որ սա պետք է հեռանա: Ես ուզում եմ «Իմ քայլի» հետ համաձայնել. Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժրականի պահանջ կա: Նիկոլը պետք է հեռանա, գահավիժման ժամանակ չես կարող կանգ առնել: Այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալը հղի է նոր ցնցումներով ՀՀ-ի համար, նոր խնդիրներով, նոր բախումներով: Մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, նահատակների մայրերի վրայով անցնելով մտնում է «Եռաբլուր», էդ մարդու հետ գնում ենք ընտրության, ի՞նչ անենք: Հետեւաբար մեր ուժերը պետք է կենտրոնացնենք, ճնշում գործադրենք, որ հեռանա էս մարդը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի եթե այս իշխանություններն էլ ընտրություն կազմակերպեն, իրենք մասնակցելու են եւ հաղթելու են, Շարմազանովն ասաց. «Պարոն Քոչարյանն իր կարծիքն է արտահայտել, ես այստեղ մեկնաբանելու բան չունեմ: Բայց գլխավոր հարցում ընդդիմադիր բեւեռը միակարծիք է, որ պետք է պայքարել էս դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար»: