Search

Այս պայքարը առաջինը Ղազանչեցոցը այս գմբեթով տեսնելու համար է. ՀՀԿ-ի և «Հայրենիք»-ի ակցիան


Հայաստանի Հնարապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդներն այսօր` մայիսի 8-ին,բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի մոտ:«Մեր պաստառների վրա գրված է «պատիվ ունեցեք», որն ուղղված է այս իշխանությանը, որի թեթեւ ձեռքով որպես երկիր, որպես երկրի քաղաքացիներ, այսօր գլուխներս խոնարհում ենք, թե΄ միջազգային հանրության առջեւ, թե΄ առհասարակ: Իրականում մեր երկխոսությունը սրանց հետ չէ, մենք հույս չունենք, որ սրանց մեջ կզարթնի պատիվն ու արժանապատվությունը, մեր երկխոսությունը միջազգային հանրության եւ հայ հասարակության հետ է»,-ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ իրենք իրենց հետ Կառավարության շենք են բերել Սուրբ Ղազանչեցոց վանքի գմբեթը, որը այս իշխանությունների «թեթեւ» ձեռքով այլեւս այս տեսքը չունի:

«Այս պայքարը առաջինը Ղազանչեցոցը այս գմբեթով տեսնելու համար է, ոչ թե մանդատի, կամ որեւէ այլ բանի»,- հավելեց Մամիջանյանը:

Նշենք, որ նրանք այսօր բաց նամակ են հանձնել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև Եվրոմիության և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակներին։



Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png