top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս պահին մոտ 10 անգամ ավելի կորոնավիրուսի դեպքեր ունենք, քան սեպտեմբերի սկզբին. բժիշկ-համաճարակաբան


Վերջին օրերին ունենք կորոնավիրուսային վարակի աննախադեպ աճ: Ամեն օր 500 դեպքով ավելի է գրանցվում, ինչի հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք մեր հիվանդներին հոսպիտալացնելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Նա նշեց, որ այս պահին մոտ 10 անգամ ավելի դեպքեր ունենք, քան սեպտեմբերի սկզբին:  Լ.Պարոնյանի խոսքով՝ այսօր կորոնավիրուսով վարակված մոտ 2000 հիվանդ է բուժվում հիվանդանոցներում, բայց կան հիվանդներ, որոնք սպասում են հոսպիտալացվելու իրենց հերթին: «Իհարկե, պատրեազմական իրավիճակում, երբ մեր բոլորի հայացքը դեպի ռազմաճակատ է ուղղված, կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը երկրորդական պլան է մղվել: Սակայն մեր բժիշկներն այսօր անհրաժեշտ են մեր զինվորներին, ուստի պետք է ամեն ինչ անենք՝ նվազեցնելու թվերը»,- ասաց նա:  Բժիշկը կոչ արեց կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Նա նաև հորդորեց դիմակը ճիշտ կրել և չտարածել վարակը:  Հարցին՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ արդյոք թեստավորում անցկացվո՞ւմ է, Լ.Պարոնյանը պատասխանեց, որ թեստավորումը նպատակահարմար չէ կազմակերպել, քանի որ հայտնի չէ՝ ով երբ է մեկնում Արցախ: Սակայն, ըստ նրա, կոնտակտավորների շրջանակի բացահայտմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page