Search

Այս մարդու դեմքը հիշեք. Նաիրա Զոհրաբյան


Այս պահին՝ Հայաստանի Միլի մեջլիսում. Հենց հիմա Հայաստանի խորհրդարանում հնչում են Ադրբեջանի Միլի մեջլիսի թեզեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով խորհրդարանում ՔՊ-ականների հայտարարություններին:


Նա, մասնավորապես, նշել է. «Ընդդիմությունը չկա՝ երեւի մի տեղ հերոսաբար դրոշակ են տնկում։


Այս մարդու դեմքը հիշեք։


Նա, երբ կլինի Արցախն ու Հայաստանը հանձնելու մեղավորների Նյուրեմբերգը, ինչ-որ մի տեղ ու ինչ-որ մի օր դա անպայման լինելու է, եթե սա ողջ լինի, սա լինելու է դատվողների թոփ տասնյակում։


Քիչ առաջ այս մարդը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե 1996 թվականի գաղափարը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի՝ ճիշտ գաղափար չի եղել։


Եվ այսպես՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում ու դրա համար էր երկու օր առաջ սրանց արյունակից Իլհամ Ալիեւը հայտարարում՝ «Որքան շուտ արցախցիները հասկական, որ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, այնքան լավ իրենց համար»։


Իսկ մենք եկեք տեսնենք էլ ինչ հայաթ կա՝ գնանք ու հերոսաբար բարձրացնենք Արցախի դրոշը»։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png