Search

Այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ. Վահագն Խաչատուրյան


Մենք ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույնս թերություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի հավանական թեկնածուն է:

«Հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռեւս կայացած ժողովրդավարական երկիր չէինք, մեզ մոտ քաղաքական ու պետական ինստիտուտները առանձնահատուկ չէին աշխատում: Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը եղել են ոչ թե գործող օրենքները, կամ Սահմանադրությունը այլ կառավարող ուժի մոտեցումները:


Իմ պատկերացումները սահմանադրական փոփոխությունների առումով մինչեւ հիմա չի փոխվել»,-ասաց նա:

«Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, եւ այդ Սահմանադրությամբ նախագահն ունի որոշակի լիազորություններ, եւ այդ լիազորությունները պետք է կատարվեն: Ես օրենքը հարգող մարդ եմ, եւ նաեւ սկզբունք ունեմ, որ երբեւիցե գործող օրենքը չեմ քննադատում: Ես կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե ինչ-որ մի բան չի համապատասխանում, կփորձեմ փոխել»,-ընդհծեց Խաչատուրյանը:

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png