top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետեւանքով ունենք զոհեր, վիրավորներ եւ անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս: Արցախի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում: Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ եւ ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»։

0 comments

Comments


bottom of page