Search

Այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել համակարգը. Էդմոն Մարուքյան



Եթե առաջ կային իշխանության օլիգարխներ, հիմա կոչվեցին սեփականատերեր, եթե այն ժամանակ կային ֆեյքերի ֆաբրիկաներ, հիմա դրանք անցան իշխանությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այսինքն այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել համակարգը: Հիվանդ քաղաքական համակարգը նույնն է մնացել: Կար լավ բան՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը լուծարեցին: Այդպես նաեւ Մշակույթի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը: Վատ էին աշխատել, կարելի էր լավ աշխատել, ոչ թե լուծարել»,-ասաց նա:

Մարուքյանը խոստովանեց, որ այս իշխանության օրոք դրական բաներ էլ են եղել. «Բնականաբար դրական բաներ էլ կան, կոռուպցիան կենցաղային մակարդակում բավականին նվազել է: Դրական է այն, որ չի եղել ընտրություն, որտեղ փող են բաժանել: Հիմա եթե այս ընտրություններում բաժանեցին, դա էլ է լինելու հետընթաց»:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png