Search

Այս երկիրը սիրող իշխանության դեպքում դեռ կարող ենք ուղղել մեր ողնաշարը. Գեղամ Նազարյան

Շատ կարևոր է, որ ասուլիսի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրեց, որ Հայաստանում արտագաղթն աննախադեպ ծավալների է հասել, որ այս վարչախմբի գործողությունների հետևանքով մենք 21 թվականին նոր գերիներ և տարածքային կորուստներ ենք ունեցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր է, որ փաստարկված ընդգծեց, որ Հայաստանը ժողովրդավարական կղզուց վերածվել է բռնապետական երկրի, որտեղ թիվ մեկ պաշտոնյան տեղից տեղ տեղաշարժվում է բացառապես ոստիկանական մեծաթիվ ուժերի առկայության պայմաններում։ Լավ է, որ մեկ անգամ ևս շեշտեց, թե ինչ էինք ստանալու Քի Վեսթի վավերացման դեպքում՝ Արցախով, Բերձորով Հայաստան։ Կարևոր է, որ ցույց տվեց, թե տնտեսությունն ինչ խայտառակ վիճակում է, և որ գործող վարչախումբը խնդիր չի դրել վերականգնել բանակը։ Վերջապես նա շատ հստակ ասաց, թե ինչ է ենթադրվում սահմանազատման և սահմանագծման տակ։ Լավ է, որ հանրությանը շատ պարզ բացատրեց, թե ինչու հենց հիմա Թուրքիան որոշեց բանակցել Հայաստանի հետ։ Անչափ կարևոր եմ համարում, որ նախագահն արձանագրեց, որ մինչև հիմա չեն հրապարակվել պատերազմի զոհերի անունները։ Իսկ որքան դիպուկ էր նախագահի հետևյալ հարցադրումը՝ Մադրիդյան սկզբունքներն էին լա՞վը, թե փուլայինն ու այս վիճակը, Կազանյան տարբերակն էր լա՞վը, թե փուլայինն ու այս վիճակը։ Հասկացողը այս հարցադրումից և կոշտ վայրէջքի մասին հիշեցումից հետո պետք է երկար և խորը մտորի այս ու այն քահլն անելուց կամ այս ու այն միտքն արտահայտելուց առաջ։ Այսուհանդերձ, ինձ համար, Արցախի պատերազմին նահատակ որդի ձեռք բերած ծնողների գերակշիռ մասի, արցախցիների համար, հայաստանցիների առողջ հատվածի համար ամենակարևորն այն է, որ նախագահը շեշտեց, որ ամեն ինչ դեռ կորսված չէ, Արցախը կորսված չէ և անգամ ծանր բանակցություններից ու աշխատանքից հետո հնարավոր հետ բերել կորցրածի գոնե մի մասը, և որ խելքը գլխին, այս երկիրը սիրող իշխանության դեպքում դեռ կարող ենք ուղղել մեր ողնաշարը։ Այ հենց սա էր ամենակարևորը»։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png