top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե



Այս գիշեր ադրբեջանական ռմբակոծություններից խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։ «2020 թվականի սցենարը կրկնվում է. Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծություններից խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա պահանջվում է միասնական և անհապաղ միջազգային արձագանք»: Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և խոշոր տրամաչափի զենքերից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակի զարգացման վերաբերյալ պարբերաբար պաշտոնական հաշվետվություններ կհրապարակի։

0 comments

Commenti


bottom of page