Այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության և անարգանք երևանցու քվեի հանդեպ. Մարության

Սկզբում մամուլում ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, որ իբր հանդիպել եմ ինչ–որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ–որ բաներ եմ պայմանավորվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մանիպուլացնում են, թե ինչ–որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու չեն նշում, որ դա իրականացվել է կառավարության 912 N որոշման հիման վրա, որի դեմ մենք 3 տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունը համառորեն թողնում էր ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաև իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները»,– ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանը ստիպված է շարժվել կառավարության որոշումներով։
«Այնուհետև սկսեցին գործի դնել շանտաժի գործիքներ, ավագանու մի շարք անդամներին՝ ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ, բառացի մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք՝ հին ու բարի մեթոդներով։
Կարճ ասած ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ և անարգանք երևանցու քվեի հանդեպ։ Կարծում եմ, որ դուք ձեր սկսածը, միևնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի քանի քաղաքապետ եմ, խնդրում եմ բոլոր ծառայությունների ղեկավարներին՝ ձեր ծառայությունն իրականացնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ: Դուք պարտավոր եք ապահովել երեւանցիների անվտանգությունն ու կոմֆորտը»,-ասաց նա:
«Շնորհկալուոթյուն եմ հայտնում ձեզ, սիրելի երեւանցիներ, կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել: Շնրհակալ եմ եւ Աստված մեզ բոլորիս պահապան»,-ասաց նա:
Մարությանի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ: