Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով
- Anews
- Jan 21, 2023
- 1 min read

Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում սպասվում են թույլ տեղումներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից: Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփանակերտ-Ննգի միջշրջանային մայրուղու Բովուրխանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, որոշ հատվածներում` մառախուղ։ ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Comments