Search

Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները, առաջնային թիրախում են ազգային ուժերը. Սաղաթե


Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։ Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նաեւ նշել է. «Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա' Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։ Սա քաղաքական տեռոր է' քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։ Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։ Քիչ առաջ բերման են ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։ Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական, քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների: Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու»։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png