Search

Այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին․ Վարդևանյան


Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «1) Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը: 2) Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե՞ ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու և վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը: Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png