top of page

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա ցույց՝ ի աջակցություն Արցախի. Վալերի Բուայե

  • Anews
  • Jan 10, 2023
  • 1 min read


Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի առջեւ նախաձեռնվել է հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։ «120 հազար արցախահայեր, որոնք տուժում են Ադրբեջանի վայրի շրջափակումից, մեր աջակցության հույսն ունեն։ Եվ այսպես, եկեք հունվարի 10-ին, երեքշաբթի օրը, ժամը 18.30-ին հանրահավաք կազմակերպենք խորհրդարանի շենքի առջեւ։ Ավաղ, հայերի կյանքի հանդեպ ազատ աշխարհի առաջնորդներն անտարբեր են, ոմանք կոկորդիլոսի արցունքներ են թափում, բայց չեն գործում։ Երեքշաբթի, հունվարի 10-ին, ժամը 18.30-ին ԵՍ նույնպես կասեմ ՈՉ ադրբեջանական դիկտատուրային»,- գրել է Բուայեն։

 
 
 

Comments


bottom of page