Search

Այսօր հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը. Իշխան Սաղաթելյան


Քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շատ հստակ ասվում է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հայտարարությունում նաեւ ասված է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից: Եկեք այսօր այս հրապարակում միասնաբար հայտարարենք, որ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին, տեր ենք ՀՀ ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,-ասաց նա:

Սաղաթելյանը մի քանի արձանագրում արեց.

«Առաջինը, ես ուզում եմ նշել, որ այսօր պատմական օր է, որովհետեւ այսօր ձեր ներկայությամբ, վճռականությամբ ապացուցեցիք եւ վերջնականապես փակեցիք այն խոսակցությունները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, որ մենք համակերպվել ենք այս իրավիճակին: Դուք սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն:

Հաջորդը, քիչ առաջ մեր բոլորի անունից հնչեցվեցին այն հիմնական սկզբունքները, որով պետք է առաջնորդվենք, դա հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության կամարտահայտությունն է: Եկեք միասնաբար հայտարարենք, որ ցանկացած իշխանություն որը կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը: Նման իշխանությանը մեր ժողովուրդը ունի լեգիտիմ իրվունք հակազդելու, գետին տապալելու եւ երկրի ողնաշարը շտկելու:

Երրորդը, այսօր մենք այստեղից արձանագրեցինք, որ տեր ենք Արցախին, Հայաստանին եւ ամենակարեւորը՝ պատրաստ ենք պայքարել ու պաշտպանել մեր հայրենիքը:

4-րդը, դուք այսօր ձեր վճռականությամբ ասում եք մեկ կարեւոր բան՝ այս իշխանությունները չունեն ժողովրդի կողմից կանդատ խաղաղության կեղծ եւ հիմար լոզունգների տակ երկիրը տանելու նոր զիջումների»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Նա հայտարարեց, որ պատերազմից հետո թշնամին շրունակում է ագրեսիան ՀՀ-ի ու Արցախի դեմ. «Երկրի իշխանությունը ժողովրդին պատրաստում է նոր զիջումների: Ասում է՝ հնարավոր չի, բանակը թույլ է, ժողովուրդը խեղճացած, հայրենիքի համար պայքարը նշանակում է պատերազմ: Ժողովրդին շարունակում են վախեցնել պատերազմով, ներկայացնելով, որ ունենք երկու ճանապարհ՝ կամ հայրենազրկում, կամ պատերազմ: Մենք պատերազմ չեն ուզում, մեր պայքարը արժանապատիվ խաղաղության եւ հանուն ՀՀ-ի ու Արցախի է: Բայց փորձում են ներկայացնել, որ վիճակն անելանելի է»,-ասաց Սաղաթելյանը՝ բերելով պատմական երկու օրինակ, երբ հայ ժողովորդւը որոշել է պայքարել ու հաղթել է:

«1992-ին իրվիճակը ծանր է, Ստեփանակերտի հետ չկար ցամաքային ճանապարհ: Որոշում կայացվեց պշտպանել երկիրը, փոխվեց պաշտպանության նախարարը, Գեագույն խորհուրդը ընդունեց որոշում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կանգնեցինք, ազատագրեցինք Արցախը եւ բերեինք խաղաղություն: Երկրորդ օրինակը, 1998 թվական. Օրվա իշխանությունը առաջարկում էր՝ կամ պետք է զիջենք, կամ պետք է լինի պատերազմ: Մենք դեմ էինք զիջելուն, օրվա իշխանությունը խաղաղ հեռացավ, բայց ասաց, որ իշխանության եկան պատերազմի ուժերը: Բայց այդ ուժերը եկան ու 20 տարի երկիրն ունեցավ խաղաղություն»,-հայտարարեց ՀՅԴ-ական գործիչը:

Նա ընդգծեց, որ 2018-ին իշխանության եկավ զիջման կողմնակիցները, սակայն մենք ունեցանք հյրենիքի կորուստ, զիջումներ, հայրենիքի աղետ. «Խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն եւ պտերազմ: Հիմա եթե Նիկոլն ուզում է խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա: Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ մեկն իրավունք չունի խոսելու խաղաղությունից, որովհետեւ ինքը պարտության ու պատերազմի խորհրդանիշ է: Եթե ուզում ենք ունենալ արժանապատվություն, իրական խաղաղություն, օր առաջ պետք է սրանց հեռացնենք: Ձեր ցավը տանեմ, անելու ենք:

Մենք այսօր, այս հրապարակի հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը»,-ասաց նա:

Իշխն Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ հետագա անելիքներին. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տանը նստածներին բերենք փողոց: Մեր գործը վարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ: Մեր գործողությունները շրունկակն են լինելու, հասնելու ենք հաջողության: Գիշեր-ցերեկ պետք է աշխատենք: Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին համազգային դիմադրությամբ, միասնությամբ պետք է պայքարենք: Ընդ որում մշտապես գիտակցելով, որ պայքարը լինելու է երկու ճակատում. Մենք պայքարում ենք հայուն Արցախի ու Հայաստանի, իսկ օրվա իշխանությունը՝ հանուն իր իշխանության: Մենք ունենք թշնամի, մեր պայքարն ուղղված է նաեւ այդ թշնամիներին:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png