top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

63 տարի առաջ այս օրը ծնվել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Լեգենդար Ավոն 1991-ին մեկնում է Հյուսիսային Արցախ, մասնակցում Էրքեջի, Բուզ-լուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին:

Վերադառնալով Երևան` հավաքում է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին, կրկին մեկնում Շահումյան` Ղարաչինար գյուղ: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը: 1992-ին Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Մոնթեի ղեկավարությամբ ազատագրվում է Մարտունու բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ Մարտունին դառնում է անառիկ բերդ, որն իր անունով էլ կոչվում Մոնթեաբերդ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page