Search

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագան երկու ճանապարհ ունի. Նարեկ Սամսոնյան


«Այն ընդդիմադիր գործիչները, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է իրենց ճշնման արդյունքում, մանկական մոլորության մեջ են։ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունն արեց պարզ պատճառով՝ արտահերթ ընտրությունների մասին խոսելով երկրում օրակարգը փոխեց։ Ըստ էության՝ մեծ լարվածությունը թուլացավ։ Որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ պատրաստ են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարդիկ էլ սկսեցին մտածել՝ Նիկոլը վատն է, նրան ընտրություններով կփոխենք։ Եվ նոյեմբերից սկսած մինչև օրս այդ օրակարգն աշխատում էր հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Նարեկ Սամսոնյանի, այն էր, որ Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ եթե անգամ գնա խորհրդարանական ընտրությունների, դա կլինի իր օրակարգով։ «Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չի կարող հաղթել ընտրություններում, անգամ այնպիսի կեղծիքներ պետք է անի, որից հետո մեկ օր անգամ չի կարող մնալ իշխանության։ Եվ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ընտրությունների մասին մտածելու հեռանկարի մասին անգամ»,- ասաց Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ հանրության շրջանում առկա է հարց՝ ինչու դավաճանվեց Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանության կողմից։

«Բոլորը հասկանում են, որ եղել է դավաճանություն։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի կարողացել է պահել Արցախը, բուֆերային գոտիները, վերջում էլ որդիների արյան գնով պահված հողերը նվիրեց Ադրբեջանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հանրությունն այդ հարցի պատասխանը ստանալու է։ Եթե անգամ հանրության միջից այդ հարցը մարի, ապա հազարավոր զոհերի և անհետ կորածների ծնողներից լինելու են մարդիկ, որոնք անձնական վրեժխնդրություն են անելու Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի հետ»,- նշեց Նարեկ Սամսոնյանը։

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ կա երկու ճանապարհ՝ կամ Նիկոլ Փաշինյանը հեռանում է և Հայաստանը փորձում է վերականգնվել կամ մնում է, և Հայաստանը վերջնականապես գլորվում է անդունդը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագան երկու ճանապարհ ունի՝ կամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը գլորվում է անդունդը և դառնում ադրբեջանաթուրքական վիլայեթ կամ գնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով կամ փորձում է ուղղել կոտրված ողնաշարը։ Ուրիշ ճանապարհ չկա։

Նիկոլ Փաշինյանը զզվում է Հայաստանից։ Նա զզվում է ցանկացած ինստիտուտցիոնալ համակարգից, որտեղ կա ինստիտուտ, դա պետք է քանդել։ Նրա երջանկության հիմնական երաշխիքը սկզբում իշխանության հասնելն էր, հետո դարձավ լափը և ճոխությունը, հիմա դարձել է ապրելն է։ Նա գիտի, որ ինքը չի ապրելու։ Նիկոլ Փաշինյանի միակ փրկօղակը այս ընդդիմության օրոք իշխանությունից հեռանալը և բանտ նստելն է՝ հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի կյանքի երաշխիքները խիստ կասկածի տակ են։ Եթե մենք չհանեցինք քաղաքական ճանապարհով, Նիկոլ Փաշինյանին սատկացնելու են և ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև մեծախոս պատգամավորներին՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, իրենց էլ են սատկացնելու։ Չլինենք մենք ՝ աշխատելու է տեռորը։ Քանի դեռ մենք կանք, կա այդ երաշխիքը, որ մարդ ու կնիկ կնստեք, ձեր երեխաներն էլ կապրեն ձեր ետ գցած փողերով, այնքան ինչքան կարող են»,- ավելացրեց Նարեկ Սամսոնյանը։

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում. Հակոբյան

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Սարգսյան

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: