top of page

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը. Ռոբերտ Քոչարյան

  • Anews
  • Sep 3, 2022
  • 1 min read


Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․«Սիրելի արցախցիներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։ Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»։

 
 
 

Comments


bottom of page