Search

Այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը. Քոչարյան


Այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Որովհետեւ մեր գյուղատնտեսությունները մրցակից են, եւ ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է, եւ Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստանում գրեթե դա չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ ոլորտը թողեց լրիվ անտեր:


Սա նշանակում է, որ եթե հիմա սահմանը բացվի, Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով:

Մինչեւ սահմանը բացելը առնվազն մի քանի տարի պետք է քո գյուղատնտեսության մակարդակը բարձրացնես, սուբսիդավորման մակարդակը բերես նույն մակարդակի, տարբեր հարկերով պաշտպանես քո շուկան, որից հետո նոր միայն կարող ես մտածել սահմանը բացելու մասին»,-ընդգծեց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ 1998-1999 թվականներին ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում գյուղատնտեսությունը բավական լուրջ թափ առավ. «Հիմնական խնդիրը թուրքական ապրանքներն էին: Թեկուզ սահմանը փակ էր, Վրաստանով էին բերում: Շատ կոշտ միջոցներ էինք ձեռնարկում մեր շուկան պաշտպանելու համար՝ եւ օրենսդրական, եւ սուբսիդավորման եղանակներով: Մենք օգնել ենք գյուղացուն ոտքի կանգնել: Իսկ հիմա մի գյուղացիական տնտեսություն չկա, որ վարկերի տակ չլինի: Մեր բնակչության մի մասը վարկերի տակ է, մյուս մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի: Մարդիկ ճռռում են, ուղղակի չեն հասցնում։ Այս հարցերին լուծում չտալով, մենք իրավունք չունենք խոսել Թուրքիայի հետ առեւտրի, սահման բացելու մասին: Սահմանը բացելու մասին խոսողին պետք է հարցնել՝ այսօր Թուրքիայի հետ միջնորդավորված առեւտրի բալանսն ո՞ւմ օգտին է,-նշեց Քոչարյանը:

Ոստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ

Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png