top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այսօրվա հայ հասարակությունը՝ բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի»․ Սենոր Հասրաթյան


Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է․

«Այսօրվա հայ հասարակությունը՝ (գիտակցաբար, թե անգիտակցաբար) բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան դե ֆակտո կառավարում են թրքամետերը: Երեկ, լավրովյան դաժան «պարզաբանումներից» հետո, ինչպեսև սպասելի էր, «արևմտամետերը» սկսեցին քլնգել «ռուսամետերին», իսկ «ռուսամետերը»՝ «արևմտամետերին…»

Այդ ինքնասպան փոխհրաձգության ժխորում լսելի չէր միայն ինքնաբավ և արժանապատիվ ՀԱՅԻ ձայնը, որովհետև այդպիսիները քիչ են…

Հակառակ դեպքում մենք ոչ միայն բաժանված չէինք լինի «ռուսամետերի» և «արևմտամետերի», այլև, մեկ վարկյան անգամ, չէինք հանդուրժի թրքամետերին…:»։

0 comments

Comentários


bottom of page