top of page

Այսօրվանից «Սուրմալուի» հարակից՝ Քրիստափորի փողոցում վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը

  • Anews
  • Oct 12, 2022
  • 1 min read


ree

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:

 
 
 

Comments


bottom of page