Search

Այսօրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան


«Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները: Այդ մասին մանրամասն կխոսեմ մայիսի 15-ի` ժամը 18:00-ի մեր հանրահավաքին:

Մինչ այդ` գլխավորն այսօրվա ասուլիսից.

- «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։

- «Դիմադրություն» շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, և մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։

- «Դիմադրություն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

- «Դիմադրություն» շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա ձևակերպված հանրային պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար։

- «Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։

- Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով.

Այդ լուծումը բելելու է Արցախի հայաթափման և կորստի:

- Այն պայմանավորվածությունը, որ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար այն մեր կողմից անընդունելի է։

- Շատերն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրություն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբվել են Արցախի գաղափարի շուրջ։

- Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

- Եթե անհրաժեշտություն լինի, կվերադառնանք խորհրդարան, բայց բացառապես մեր օրակարգով։

- Ոստիկանության մեջքի հետևում թաքնվող և ընդդիմության հասցեին խոսացող ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցյալը նայեն, ներկան ու երբեմն էլ մտածեն իրենց ապագայի մասին։

- Իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլևս չկարողանա ծառայել մեկ մարդուն։

- Մենք պետք է էլի ավելացնենք շարժման ծավալները։ Դրա համար պատշգամբներից մեզ աջակցող, մեր պես մտածող բոլոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։

- Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք ունենալու։

- Մենք ընդունում ենք, որ անցած 30 տարիների ընթացքում ունեցել ենք սխալներ և ներողություն ենք խնդրում դրանց համար, բայց մենք երբեք չենք դավաճանել մեր ժողովրդին։

- Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարևոր են նաև կայուն հարաբերություններն Իրանի և Արևմուտքի հետ, բայց այդ ամենը չպետք է լինի մեկը մյուսի հաշվին»։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png