Search

Այստեղ կանգնած մարդիկ հասկանում են, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխվորն է. Մամիջանյան


Ես եկել եմ ոչ թե ելույթ ունենալու, այլ զրուցելու այն մարդկանց հետ, որոնք անձրեւի տակ, ձյան տակ պայքարել են շատերի փոխարեն, բայց բոլորի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Այստեղ կանգնած մարդիկ հասկանում են, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխվորն է, բայց նույնքան էլ Արցախը Հայաստանի անվտանգության գրավականն է: Այնտեղ կասկադում իրար ձեռք-ձեռքի բռնած սիրահար զույգի անվտանգության երաշխավորը Արցախի սահմանին ավտոմատը պինդ բռնած զինվորն է: Իսկ այ իշխանությունը չի համարձակվում ասել, որ մեր հայրենիքը օկուպացված է: Վախենում են օկուպանտից: Սխալվում են, պետք է վախենան նրանցից, որոնք երկու անգամ ու դեռ շատ անգամներ ծնկի են բերելու օկուպանտին»:

Նա դիմեց զոհերի հարազատներին. «Ես եկել եմ ներողություն խնդրեմ, որ ես կամ, իսկ իրենք չկան: Եկել եմ ասեմ, որ իրենց հերոս զավակների պահած հողը պատառ-պատառ իրենց մեջքի հետեւից ծախում են: Սուտ է, իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս: Ու այդ ծախելն անում են դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես բոլորիս փրկություն են բերել: Մի բան էլ մեր վրա են մուննաթ գալիս:

Եկել եմ զրուցեմ պայքարից հիասթափված մեր ընկերների հետ: Մարդկանց հետ, որոնք հասկանում են, որ Արցախի խնդրի լուծման բանալին Բրյուսելում, Վաշինգտոնում ու Բրյուսելում չէ, այլ Երեւանում: Բայց մարդիկ հոգնել են անհաջողություններից, մեզ դժվար են հավատում: Կներեք, բայց դուք ինքներդ ձեզ պետք է հավատաք: Գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ճանապարհից հետ կանգնելու տարբերակ չկա:

Ես դիմում եմ երկրից արտագաղթող մարդկանց: Ախր ուր եք փախչում, լավ, որ ձեր տանը կռիս ու տառական է հայտնվում, տնից փախնում ե՞ք: Չէ, քշում եք կռիսին ու տառականին:

Ես եկել եմ զրուցեմ մեր քույրերի ու եղբայրների հետ, որոնք 2018-ին ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք, որոնք ուրախացան սեփական կետից բանակցություն սկսողից: 4 տարի անց ոչ միայն Արցախը բանակցային սեղանին չի, այլ Հայաստանը բանակցային սեղանին չի, առանց մեզ մեր ապագան են որոշում:

Խաբվեցին բոլոր նրանք, որոնք երկրորդ շանսը տվեցին այս խունտային անցած տարի հունիսին, հավատացին խաղաղությանը: Բայց մենք նորից հայրենիք ենք կորցրել Ներքին Հանդում, Փառուխում, Քարագլխում»:

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Արցախի խնդրի հայանպաստ լուծման միակ տարբերակը Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարված հիմնարար սկզբունքներն են. «Եթե էս չմարդը սկի Հայաստանում դրանից չի խոսում, դրսում, Բրյուսելով ո՞նց է դրանից խոսելու:

Դուք ինձ հիմա կհարցնեք՝ ինչի՞ ես վստահ, որ այս անգամ հաջողության ես հասնելու: Ես մի բան գիտեմ, որ չպայքարենք, հաստատ հաջողության չենք հասնի: Ամեն ոտքի կնգնող հայը շանս է, ամեն դիվանից վեր կացող ու փողոց իջնող հայը շանս է: Ընտանիքում, աշխատավայրում, փողոցում քարոզող հայը շանս է: Մեզ մի բան է մնում՝ հավատալ իրար: Ախր մենք իրար խաբել չենք կարող: Մենք չենք կարող պարտվել, որովհետեւ կորցնելու բան էլ չունենք, հայրենիքից թանկ ի՞նչ պետք է կորցնենք, ինչի՞ց վախենանք, բանտի՞ց, տուգանքի՞ց: Մենք չենք վախենալու»:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png