top of page

Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ

  • Nov 10, 2022
  • 1 min read


Այսուհետ Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայություններից մեկը՝ փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին։

ԱՆ-ից հայտնում են, որ այս բարեփոխմամբ էականորեն կկրճատվի ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ հերթերի կուտակումը։ Բարեփոխումը առաջընթաց է հատկապես ապոստիլով վավերացման ծառայությունից օգտվող պետական և մասնավոր հատվածում աշխատող մեր հայրենակիցների և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք կարող են անհրաժեշտ ծառայությունն ստանալ իրենց համար առավել հարմար ընդմիջման ժամերին՝ արդյունավետ կառավարելով աշխատանքային օրը։

 
 
 

Comments


bottom of page