top of page
Search

Այն, որ սա քաղաքական հալածանք է ու պատվեր, կասկած իսկ չունեմ. Լիլիթ Գալստյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

«Ռեժիմը ձերբակալել է Գրիգորի Խաչատուրովին՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատարին, գեներալ-մայորին, ում ծառայությունը Հայրենիքին ապահովել է մեր սահմանի ամրությունն ու, առհասարակ, մեր հավաքական անվտանգությունն ու արժանապատվությունը։

Բայց ռեժիմը՝ իր շեֆի հանգույն, հաղթանակ ու ուղիղ մեջք չի սիրում։ Սրանցը մյունխեններում, սոչիներում ու պրահաներում նվաստանալն է ու մեզ բոլորիս նվաստացնելը։

Խաչատուրովների ողջ ընտանիքն է հետապնդվում՝ հայրը, երկու որդիները։

Այն, որ սա քաղաքական հալածանք է ու պատվեր, կասկած իսկ չունեմ։

Խաչատուրովներն ամուր են, չեն կոտրվելու, բայց մեզ բոլորիս կոտրելու ու թուրք-ադրբեջանական թրի տակ նիկոլաբար սողալու բանաձևն է սա, ինքներս մեզ ուրանալու բանաձևը, ինքնասպանության բանաձևը, պետություն չունենալու բանաձևը։

Ու նորից հայի տականքը՝ ամենակենսունակն ու դեռ բոլորիս հաղթողը․․․։

Վաղը ձեր տներում արգելելու են հայերեն խոսել․․․»։

 
 

Comments


bottom of page