Այն, ինչ կատարվում է այս պահին, ապօրինություն է. Իշխան Սաղաթելյան

Իշխանության ղեկին հայտնված այդ քաջ նազարը տվայտանքների ու խուճապի մեջ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ինքը Հայաստանում ունի մեկ հենարան, դա ոստիկանությունն է, որը այդ մարդու հրահանգով շարունակում է ապօրինությունները: Այն, ինչ կատարվում է այս պահին, ապօրինություն է, որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու այս ապօրինությունները շարունակի: Մենք այստեղ ենք, թույլ չենք տալու: Մեր երիտասարդները խաղաղ անհնազանդության ակցիա են արել, դա իրենց իրավունքն է: Ոստիկանությունն էլ թող օրենքի շրջանակներում իրականացնի իր գործառույթները: Ինքը երեկվանից դուրս է գալիս իր գործառույթների շրջանակներից՝ կատարելով այդ մարդու ապօրինի հրահանգները: Մեր տղաները պատերազմում կորցրել են իրենց եղբայրներին, ընկերներին ու հետ չենք կանգնելու: Ո՞ր մեկին ձերբակալեն: Քանի տասնյակ հազար մարդ կարող են ձերբակալել: Շատ կարճ ժամանակ հետո ոստիկանությունը հասկանալու է՝ ինչ է կատարվում»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից եւ դրա բոլոր պատճառներն ունի: Հակսանում է, որ այլեւս ժողովրդին չի կարող խաբել, մոլորեցնել, իսկ ժողովուրդը դուր է եկել պայքարի՝ իր անվտանգ ապրելու համար: Սա համաժողովրդական դիմադրություն է: Դուք ամեն րոպե տեսնում ենք իօնչ-որ բակում, բուհում, գյուղում, քաղաքում, դիմադրության օջախներ են ձեւավորվում: Ես համոզված եմ, որ սրա արդյունքը մենք ունենալու ենք: Ամեն ինչ շատ հստակ է, քիչ է մնացել»,-ընդգծեց Սաղաթելյանը: