Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է.
- merikhachatryan202
- Oct 31, 2020
- 1 min read
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը: «Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:







Comments