top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այդ զարտուղի ճանապարհները վաղուց են ձեւավորված. ԱՀ պետնախարարը՝ Արցախ մտնող ապրանքների մասին


Արցախում գնագոյացման հետ կապված խնդիրներ կան, որոնք ունեն եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Արցախում առկա գնաճին: «Հիմա փորձում ենք կառավարել սուբյեկտիվ պատճառները, ինչ վերաբերում է օբյեկտիվ պատճառներին, պետությունը միջոցներ է ձեռնարկում այդ օբյեկտիվ պատճառները տարբեր ծրագրերով մեղմելու եւ վերացնելու ուղղությամբ: Բոլորս հասկանում ենք, որ ծանր վիճակում հայտնված անձը փորձում է այդ վիճակից դուրս գալու ուղիներ փնտրել, որքան էլ դա անօրինական ու անընդունելի լինի: Պետության կողմից փորձ է արվում ամբողջ դաշտը վերահսկողության տակ վերցնել եւ զարտուղի ճանապարհներով Արցախ բերված ապրանքները, դրանք բերող անձանց հայտնաբերելը, օրինական դաշտ բերելը, վարչական պատասխանատվության ենթարկելը փորձ է արվում այդ բոլոր ուղիները չեզոքացնել ու վերացնել»,-ասաց նա: Պետնախարարը նկատեց, որ այդ զարտուղի ճանապարհները ոչ թե ծնվել են վերջին օրերի ընթացքում, դրանք ձեւավորված են վաղուց. «Զարմանալիորեն անհրաժեշտ պահին չեն բացահայտվել ու հիմա մենք ստիպված ենք վերացնել հետեւանքները»,-ասաց նա:

0 comments

Comentários


bottom of page