Search

Այդքան մարդկային ռեսուրս չկա՝ հասարակական տրանսպորտում իրավիճակը հսկելու համար. Հրաչյա Սարգսյան


«Հասարակական տրանսպորտում իրականացվելու է ախտահանում: Համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի տրանսպրոտային միջոցների ախտահանումը կատարվելու է համայնքի կողմից»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա նաև նշեց, որ այժմ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում տրանսպորտային գիծը շահագործող անհատ կազմակերպությունները: Հարցին, թե ինչպե՞ս է իրականացվելու հասարակական տրանսպորտում վերահսկողությունը, որ ամբողջությամբ համապատասխանի պարետի որոշմանը, Սարգսյանն ասաց. «Ինչքան էլ մենք հավելյալ ներուժ ներգրավենք, որպեսզի այդ վերահսկողությունն իրականացնենք, 800 Գազելների և մոտ 300 ավտոբուսների շրջանակներում մարդկային ռեսուրս չկա, այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեին իրենց կողքի այլ քաղաքացիների նկատմամբ, և եթե ինչ-որ բան սխալ է արվում, ապա կարող են հորդորել, կամ ասել, օրինակ, ինչպես պետք է կրել դիմակը և այլն: Կարծում եմ՝ միմյանց հսկելը բավականին մեծ ազդեցություն կունենա, որ կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ»:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png