Search

Այգեստան համայնքի բնակչին գերեվարելու և բռնության ենթարկելու դեպքի առթիվ քրգործն ընդունվել է վարույթ


2021 թվականի դեկտեմբերի 29-ին Արցախի Այգեստան համայնքի բնակչին գերեվարելու և նրան բռնության ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ, հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։ «Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png