Ամփոփվել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժությունը
Օգոստոսի 29-ին ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ- ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ ամփոփվել է 1-ին զորամիավորումում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը բարձր է գնահատել զորավարժության արդյունքները, մատնանշել թերություններն ու տվել համապատասխան ցուցումներ: Զորավարժության ընթացքում աչքի ընկած զինծառայողներն արժանացել են պարգևների։
Comments