Search

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ


Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։ «Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ Ջեսիկա Վուդվորթն էլ նշում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում, որնկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրեն: «Covid-19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելն այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համատեղ արտադրողների ու կինոկենտրոնի ջանքերով հնարավոր է եղել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։ «Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հայկական կողմին հնարավորություն է տվել նմանօրինակ մեծ նախագծի մաս կազմել, և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։ «Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ Սա մեծ փորձ էր նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար՝ տեսնելու, որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է մեծ նախագծի մաս լինել և ստեղծագործական առումով ունենալ հավասար մասնակցություն։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝ որոշակի գումար Հայաստանբերելուհնարավորություն ստեղծելով»,- նշում է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png