Search

Ամսի մեկից մենք սկսում ենք մեր պայքարի վերջնական և կարևոր փուլը. Իշխան Սաղաթելյան


Օրվա իշխանությունների այն հույսերը, որ այլեւս հայ ժողովուրդին Արցախը չի հետաքրքրում եւ կմարսեն այն ապօրինությունը, որն անելու են, այլեւս հօդս է ցնդել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել է Դիմադրության շարժման իրազեկման երթը։

«Ժողովուրդը ոտքի է կանգնել, պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները, Արցախը, Հայաստանը։ Այլեւս իրենք չեն տիրապետում իրավիճակին, առաջիկա օրերին շատ հստակ իրենց մաշկի վրա կտեսնեն, կզգան։ Ժողովուրդն անվտանգություն է ուզում, բարեկեցություն, ուզում է հայրենիք ունենալ ու քաջգիտակցում է, որ այստեղ Հայաստանի լինելիության հարցն է, դրա համար ոտքի է կանգնել, մենք գնալու ենք մինչեւ վերջ»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե վաղն իշխանությունները նախատեսում են քաղաքացու օրվա կապակցությամբ ակցիա կազմակերպել, եւ հարցին՝ արդյոք ինքը մտավախություն չունի՞, որ բախումներ տեղի կունենան, Սաղաթելյանն ասաց. «Ի՞նչ բախում լինի։ Ժողովրդի ուժն անկասելի է։ Ես չեմ բացառում, որ իրենք սադրանքների դիմեն, բայց պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ, անցնցում, խաղաղ, որքան հնարավոր է արագ հեռանան»։

Հարցին՝ իշխանությանը հեռացնելու ուղղությամբ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել ընդդիմությունը, Սաղաթելյանը պատասխանեց. «Ամսի մեկից մենք սկսում ենք մեր պայքարի վերջնական եւ կարեւոր փուլը»։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png