Search

Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել


Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել. «Ամուլսարում հանքահանման ծրագրեր ունեցած ընկերությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերահսկում է իրավիճակը՝ ինչը չի համապատասխանում իրականությանը:      Վերջին շաբաթների ընթացքում այս ընկերությունն իրեն թույլատրված հիմնական ճանապարհներով որևէ ելումուտ չի կարողացել անել Ամուլսարի տարածքում, և միայն գաղտագողի, Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել, որոնք ոչ մի էական աշխատանք չեն կարող անել, սակայն որոնց ընկերությունն օգտագործում է հերթական անիրական պատմությունը ստեղծելու և, հավանաբար, իր ներդրողներին հրամցնելու համար:      Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու: Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար      պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում: Սա      մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։      ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և      ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած      միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն      կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը»։

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն. գրանցվել է 9 ավտովթար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png