Search

ԱՄՆ օրենսդրությունը պահանջում է, որպեսզի Կոնգրեսը վերանայի համաձայնագիրը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին է փոխանցել անվտանգության ոլորտում նոր AUKUS դաշինքի (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն եւ ԱՄՆ) համաձայնագիրը եւ կոչ է արել օրենսդիրներին հավանություն տալ ռազմածովային միջուկային ուժային տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանցմանն Ավստրալիային։ Պետության ղեկավարի համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հավանություն եմ տվել համաձայնագրին, լիազորել եմ դրա իրականացումը, եւ Կոնգրեսին կոչ եմ անում դրականորեն դիտարկել այն: Իմ կարծիքով` համաձայնագիրը համապատասխանում է [ամերիկյան] օրենսդրության բոլոր պահանջներին»,- ասել է նախագահը։

Նա հիշեցրել է, որ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները «18-ամսյա խորհրդակցություններ են սկսում՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ գտնել Ավստրալիայի ռազմածովային ուժերին միջուկային սուզանավեր տրամադրելու լավագույն միջոցը»։ Կոնգրեսին փոխանցված համաձայնագիրը «երեք կողմերին թույլ կտա հաղորդակցվել եւ տեղեկատվություն փոխանակել ռազմածովային միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ եւ թույլ կտա փոխանակվել փակ տեղեկատվությամբ, որը կարող է պահանջվել եռակողմ քննարկումների ժամանակ, ինչը թույլ կտա համապարփակ եւ արդյունավետ խորհրդակցություններ անցկացնել»։

ԱՄՆ օրենսդրությունը պահանջում է, որպեսզի Կոնգրեսը վերանայի համաձայնագիրը եւ հավանություն տա միջուկային տեխնոլոգիաների հետ կապված տվյալների փոխանցմանն Ավստրալիային:

AUKUS-ի ստեղծման մասին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները հայտարարեցին սեպտեմբերի 15-ին: Դրանց կողմից մշակված համաձայնագրերը ներառում են Ավստրալիայի կողմից առնվազն ութ միջուկային սուզանավի կառուցման պլանները` ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ, եւ իր զինված ուժերի` ամերիկյան թեւավոր հրթիռներով վերազինումը: Այժմ Ավստրալիան միջուկային սուզանավեր չունի:

Հաշվի առնելով նոր պայմանագիրը՝ Կանբերան խզեց իր պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը Փարիզի հետ՝ ավելի քան 50 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի մատակարարման համար՝ հայտարարելով, որ այն այլեւս չի համապատասխանում երկրի ազգային շահերին։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Ավստրալիային մեղադրեց դիտավորյալ խաբեության մեջ եւ սուր քննադատության ենթարկեց Վաշինգտոնի վարչակազմի գործողությունները։ Ճգնաժամի հետ կապված՝ Ֆրանսիան հետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպանին՝ Փարիզում խորհրդակցությունների համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի կեսերին ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ AUKUS-ի ստեղծումը խաթարում է տարածաշրջանային կայունությունը։

Չինաստանը չափազանց բացասաբար է արձագանքել նոր դաշինք ստեղծելու ծրագրերին։ Սեպտեմբերի վերջին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կարծիք էր հայտնել, որ այս եռակողմ համաձայնագրերը թաքնված վտանգ են ներկայացնում համաշխարհային կայունության համար։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png