top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ վարչակազմն աջակցում է չինացի ցուցարարներին․ Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Բայդենի վարչակազմն աջակցում է Չինաստանում COVID-ի զրոյական մակարդակի դեմ բողոքող ցուցարարներին։ Նա ասել է, որ հաջորդ տարվա սկզբին կայցելի Չինաստան եւ կբարձրացնի այդ թեման։ «Իհարկե, մենք աջակցում ենք»,-ասել է Բլինքենը հաղորդավար Ջեյք Թափերին CNN-ի «State of the Union» ծրագրի եթերում։ «Մենք աջակցում ենք մարդկանց իրավունքներին ամենուր, լինի դա Չինաստանում, Իրանում, ցանկացած այլ վայրում»,-հավելել է նա։ Միեւնույն ժամանակ, Բլինքենն ասել է, որ Չինաստանում եւ Իրանում բողոքի ցույցերը կապված չեն ԱՄՆ-ի հետ: «Այդ երկու երկրներում մարդիկ փորձում են արտահայտել իրենց տեսակետները, հասնել իրենց իղձերի բավարարմանը»,-ասել է նա։

0 comments

Comments


bottom of page