Search

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ռուսական նավթի եւ գազի ներմուծման արգելքին



ԱՄՆ Սենատը հինգշաբթի միաձայն ընդունել է Ռուսաստանից նավթի եւ գազի ներմուծումն արգելելու մասին օրենքը, հաղորդում է CNBC-ը։ Ընդունված օրենքի համաձայն՝ արգելվում է Ռուսաստանից նավթի, գազի, ածխի եւ այլ արտադրանքի ներմուծումը։ Օրենքն ընդունվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հրամանի ստորագրումից գրեթե մեկ ամիս անց։ Նավթի ներմուծման արգելքի մասին օրենքն ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ Սենատը միաձայն հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի մշտական ​​բնականոն առեւտրային հարաբերությունները կասեցնելու մասին օրինագծին, որը նաեւ նախատեսում բնականոն առեւտրային հարաբերությունների խզում Բելառուսի հետ, որը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է։ «Միջոցառումների այս փաթեթը նպատակ ունի ամբողջ գործիքակազմն օգտագործել՝ տնտեսական ճնշում գործադրելու Վլադիմիր Պուտինի եւ նրա մերձավոր օլիգարխների դեմ»,- ասել է սենատոր Ռոն Ուայդենը։ Ակնկալվում է, որ նավթի մատակարարումների արգելքի մասին օրինագիծը եւ առեւտրային կարգավիճակի մասին օրենքը կներկայացվեն Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի ուշ երեկոյան: Ակնկալվում է, որ երկու օրինագծերն էլ կընդունվեն ձայների ճնշող մեծամասնությամբ։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png