top of page
Search

ԱՄՆ ՌԾՈւ-ն չորս ռազմանավ է ուղարկել Թայվանի արևելք՝ Թայբեյ Փելոսիի այցի համատեքստում



Ամերիկյան չորս ռազմանավեր, ներառյալ մեկ ավիակիր, Թայվանի արեւելյան ջրերում են՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի հնարավոր այցի մասին խոսակցությունների ֆոնին «սովորական» տեղակայման շրջանակում։ USS Ronald Reagan ավիակիրը անցել է Հարավչինական ծովով եւ ներկայում գտնվում է Ֆիլիպինյան ծովում, Թայվանից եւ Ֆիլիպիններից արեւելք եւ Ճապոնիայից հարավ։ Այն աշխատում է Antietam հրթիռակրի եւ Higgins ականակրի հետ։ «Չնայած դրանք կարող են արձագանքել ցանկացած անկանխատեսելի հանգամանքի, սա սովորական տեղակայում է»,- ասել է անունը չնշած պաշտոնյան։ ԱՄՆ ՌԾՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Տրիպոլի» դեսանտային նավը եւս գտնվում է այս շրջանում, տեղակայումն սկսվել է մայիսի սկզբին։ Սպասվում է, որ Փելոսին Թայբեյ կայցելի երեքշաբթի, ավելի ուշ։ Ռազմանավերի տեղակայումը կատարվում է Թայվանի նեղուցի երկու կողմում ռազմական ակտիվության ֆոնին։ Երեքշաբթի առավոտյան չեզոք գծում թռչող չինական ինքնաթիռների հետ միասին չինական մի քանի ռազմանավեր երկուշաբթի օրվանից գտնվում են ոչ պաշտոնական բաժանարար գծում, Reuters-ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը։ Աղբյուրը տեղեկացրել է, որ չինական ռազմանավերը եւ ինքնաթիռները «սեղմել» են չեզոք գոտին երեքշաբթի առավոտյան, ինչը աղբյուրն անվանել է «խիստ սադրիչ»։ Նրա խոսքով՝ չինական ինքնաթիռը բազմիցս տակտիկական մանեւրներ է կատարել՝ «հպվելով» չեզոք գոտուն եւ վերադառնալով նեղուցի հակառակ կողմը, այն դեպքում, երբ թայվանյան ինքնաթիռները սպասման ռեժիմի մեջ էին։ Կողմերի ինքնաթիռները սովորաբար չեն հատում չեզոք գոտին։ Թայվանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ տեղեկացված է Թայվանի մոտ տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ համապատասխան կերպով ուժերը կուղղի «թշնամական սպառնալիքների» դեմ՝ Չինաստանի հետ հարաբերություններում լարվածության աճին համապատասխան։ Նախարարությունը «բարձրացրել» է մարտական պատրաստվածության մակարդակը։ Տարածաշրջանային որոշ ռազմական փորձագետներ նշել են, որ ռազմանավերի տեղակայնամն ակտիվացումը լարվածության փուլում բարձրացնում է դժբախտ պատահարների հավանականությունը, անգամ եթե կողմերից ոչ մեկը իրական հակամարտություն չցանկանա։

0 comments

Comments


bottom of page