Search

ԱՄՆ Պետդեպն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը



Երեքշաբթի Պետդեպարտամենտի հրապարակած տարեկան զեկույցն արտացոլում է մարդու իրավունքների զգալի խախտումներն Ադրբեջանում՝ ապօրինի եւ կամայական սպանություններից, խոշտանգումներից, անվտանգության ուժերի կողմից նվաստացուցիչ վերաբերմունքից մինչեւ երկրից դուրս անձանց նկատմամբ քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումներ: Այս մասին հայտնում է TURAN-ը։ 2021 թվականին Մարդու իրավունքներին հետեւելու երկրների զեկույցները, որոնցում նկարագրվում են մարդու իրավունքների առաջընթացը ՄԱԿ-ի անդամ երկրներում եւ ԱՄՆ օգնությունը ստացող երկրներում, Ադրբեջանում այնպիսի չարաշահումներ են բացահայտում, ինչպիսիք են դաժան եւ երբեմն կյանքին սպառնացող պայմանները բանտերում, կամայական կալանավորումները, քաղբանտարկյալների եւ այլ չարաշահումների առկայությունն Ադրբեջանում: Այս տարվա զեկույցը՝ 46-րդ տարեկան թողարկումը, նաեւ ընդգծում է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության խիստ սահմանափակումները, այդ թվում՝ բռնությունը լրագրողների նկատմամբ, զրպարտության եւ վիրավորանքի քրեականացումը, կասկածելի մեղադրանքներով լրագրողների հետապնդումն ու ազատազրկումը, ինտերնետի ազատության խիստ սահմանափակումները, այդ թվում՝ կայքերի արգելափակումը, խաղաղ հավաքների իրավունքի փաստացի արգելումը եւ միավորումների ազատությանն էական միջամտությունը, ազատ տեղաշարժի սահմանափակումները: Մյուս խախտումներն են քաղաքական մասնակցության խիստ սահմանափակումները, համակարգային կոռուպցիան կառավարությունում, անհատների նկատմամբ սեռական կողմնորոշման վրա հիմնված ոստիկանական դաժանությունը, աշխատողների միավորումների ազատության զգալի սահմանափակումները եւ մանկական աշխատանքի վատագույն ձեւերի առկայությունը։ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ «կառավարությունը չի հետապնդել եւ չի պատժել այն պաշտոնյաների մեծ մասին, ովքեր մարդու իրավունքների խախտումներ եւ կոռուպցիոն գործողություններ են կատարել, անպատժելիությունը խնդիր է մնացել»։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png