ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 1.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանի հետ 1.1 միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման գործարքին, գրում է The Epoch Times-ը։ Սա կլինի Թայվանի պաշտպանական ամենախոշոր գործարքը նախագահ Ջո Բայդենի օրոք, գրում է կայքը՝ կասկած հայտնելով, որ ԱՄՆ-ն կկարողանա զենք մատակարարել կղզի Չինաստանի ակտիվության պատճառով։ The Guardian-ը մանրամասնում է, որ փաթեթը 355 միլիոն դոլարի Harpoon հականավային հրթիռներ եւ 85 միլիոն դոլարի Sidewinder ինքնաթիռներով կառավարվող հրթիռներ է ներառում։ Միջոցների հիմնական ծավալը՝ 655 մլն դոլար, նախատեսված է Թայվանի ՀՕՊ համակարգի, այդ թվում՝ հրթիռների արձակման նախազգուշացման համակարգերի ստեղծման եւ աջակցության համար։ Պետդեպը պնդում է, որ Թայվանին զենք է անհրաժեշտ՝ «բավարար ինքնապաշտպանական կարողությունների պահպանման համար», եւ գործարքը «համահունչ է «մեկ Չինաստանի» նկատմամվ ԱՄՆ քաղաքականությանը»։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյուն հայտարարել է, որ զենքի վաճառքը «լրջորեն սպառնում է չին-ամերիկյան հարաբերություններին եւ խաղաղությանն ու կայունությանը Թայվանի նեղուցում», ուստի «Չինաստանն օրինական եւ անհրաժեշտ հակազդեցության միջոցներ կձեռնարկի զարգացող իրավիճակում»:
Comments