top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստումներն ամենամյա կդառնան. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս աշնանից ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստումներն ամենամյա կդառնան։ Նա հայտարարել է նոր պատվաստանյութի գործարկման մասին՝ նշելով, որ վիրուսը շարունակում է փոխվել, սակայն պատվաստանյութերը կթարմացվեն՝ վիրուսի նոր տարբերակի վրա ազդելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Այնպես, ինչպես գրիպի դեմ ամենամյա պատվաստանյութը, դուք պետք է այն ընդունեք Աշխատանքի օրվա եւ Հելոուինի միջեւ ընկած ժամանակահատվածում: Դա անվտանգ է, հեշտ է ձեռք բերել եւ անվճար է»,- ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ:

Այս շաբաթվանից սկսած՝ 12 տարեկան եւ ավելի բարձր տարիքի ԱՄՆ քաղաքացիները կարող են տարին մեկ անգամ պատվաստվել COVID-19-ի դեմ պատվաստանյութով դեղատներում եւ բժշկական հաստատություններում։

0 comments

Comments


bottom of page