top of page

ԱՄՆ-ում սկսվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը

  • Nov 8, 2022
  • 1 min read

Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ում սկսվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունների արդյունքներով կընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ նրա Սենատի մեկ երրորդը, նահանգների մեծ մասում տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են 05:00-ին, երկրի հյուսիսարեւելյան Վերմոնտ նահանգում։

 NBC հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի ընտրողների զգալի մասը  իրենց ձայնը նախապես է տվել՝ փոստով կամ առանձին ընտրատեղամասերում։ Ընդհանուր առմամբ, միջանկյալ ընտրություններին արդեն քվեարկել է ավելի քան 42 մլն մարդ, որոնց մեծամասնությունը (45 տոկոս) աջակցում է Դեոմոկրատական կուսակցությունից ներկայացված թեկնածուներին։ Գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ժամկետից շուտ է քվեարկել՝ հոկտեմբերի 29-ին Ուիլմինգթոնում (Դելավեր նահանգ)։

Ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի (Կոնգրեսի ստորին պալատ) բոլոր 435 անդամներին եւ Սենատի (վերին պալատ) 100 անդամներից 35-ին։

Այժմ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները զբաղեցնում են 220, հանրապետականները՝  212 տեղ, 3 տեղ թափուր է մնում։

Սենատում դեմոկրատներն ունեն 48 տեղ, սակայն 2 անկախ սենատոր միշտ քվեարկում է նրանց կողմից, հանրապետականները զբաղեցնում են 50 մանդատ։ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ Սենատում ձայների հավասար բաշխման դեպքում վճռորոշ է համարվում ԱՄՆ փոխնախագահի ձայնը։ Այս պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Քամալա Հարիսը։

 
 
 

Comments


bottom of page