ԱՄՆ-ում ութ մարդ տուժել է համալսարանական ճամբարի մոտ տեղի ունեցած հրաձգությունից
Ութ մարդ վիրավորվել է ամերիկյան Հարիսոնբուրգ քաղաքի համալսարանական ճամբարի մոտ տեղի ունեցած հրաձգությունից, կասկածյալը կալանավորվել է։ «Միջադեպի հետեւանքով... ութ մարդ հրազենային վիրավորումներ է ստացել, որոնք կյանքի համար վտանգավոր չեն»,- նշվել է քաղաքի իշխանությունների թվիթերյան հաղորդագրությունում։ Նշվել է, որ կասկածյալը կալանավորվել է։ Տեղի համալսարանի կայքի հաղորդագրության համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել ճամբարի կողքին, բայց տուժողներն ուսանողներ չեն։
Komentarai