Search

ԱՄՆ-ում նախաձեռնել են քառօրյա աշխատանքային շաբաթ մտցնելու մասին օրինագիծ

ԱՄՆ-ում նախաձեռնել են քառօրյա աշխատանքային շաբաթ մտցնելու մասին օրինագիծ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Կալիֆոռնիայի ներկայացուցիչ Մարկ Տականոն հայտարարել է, որ Կոնգրեսում պրոգրեսիվ խումբը, որը ներկայացնում է ավելի քան 100 մարդ, պաշտոնապես հավանություն է տվել աշխատանքային շաբաթը 40-ից 32 ժամ կրճատելու նախաձեռնությանը, հաղորդում է The Hill-ը: Օրինագծի շրջանակում 40-ժամյա աշխատանքային շաբաթն ամբողջությամբ չի չեղարկվի, սակայն գործատուն ստիպված կլինի վճարել 32 ժամից ավելի ցանկացած աշխատանքի համար որպես արտաժամյա աշխատանք: «Մոտ երկու տարի տեւած համաճարակից հետո, որը միլիոնավոր մարդկանց ստիպել է ուսումնասիրել հեռավար աշխատանքի տարբերակները, կարելի է վստահորեն ասել, որ մենք չենք կարող եւ չպետք է պարզապես վերադառնանք նորմալ կյանքի, քանի որ այն, ինչ մենք անվանում ենք «նորմալ աշխատանք», իրականում չի աշխատում»,-ասել է Տականոն:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png